Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի երրորդ շրջան![]() 16 հունվարի 2019 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի առաջին ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջողությամբ հաղթահարել է Ավտրալիայի բաց առաջնության՝ Australian Open-ի երկրորդ փուլը: Նա հաղթել է ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկուին և դուրս է եկել առաջնության երրորդ շրջան: Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:3, 6:3 հաշվով, այն տևել է 2 ժամ 4 րոպե, հայտնում է championat.com-ը: Առաջնության երրորդ շրջանում Խաչանովը կհանդիպի Ռոբերտո Բատիստուտա Ագուտ (Իսպանիա)-Ջոն Միլման (Ավստրալիա) զույգի հաղթողի հետ: Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 27-ին: 2018-ի նոյեմբերին 22-ամյա Կարեն Խաչանովը Փարիզում պարտության մատնեց հայտնի սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին և հաղթեց Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) «Մասթերս» շարքի իր առաջին մրցաշարում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |