Լավրով. Հուսով ենք՝ Ադրբեջանում կալանավորված Ուելդանով-Գալուստյանին կվերադարձնենք![]() 16 հունվարի 2019 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուսով է, որ Ադրբեջանում 2016-ին կալանավորված ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը հնարավոր կլինի լուծել երկխոսության միջոցով: 2018-ի ամփոփմանը նվիրված մեծ մամուլի ասուլիսում Լավրովն ասել է, որ այլ պետություններում, այդ թվում ԱՊՀ երկրներում, բարդ իրավիճակում հայտնված ՌԴ քաղաքացիներին առնչվող հարցերը ՌԴ ԱԳՆ-ն մշտապես արծարծում է երկկողմ շփումների ժամանակ: «Ուզում եմ հավաստիացնել, որ նաև այդ կոնկրետ թեման հնչել է մեր ադրբեջանցի գործընկերների հետ վերջին բանակցությունների ժամանակ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք երկխոսության և իրավական նորմերի վրա հիմնված լուծումների միջոցով գտնել բոլորին գոհացնող լուծում և վերադարձնել այդ քաղաքացուն Ռուսաստան»,-ասել է Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մարատ Ուելդանով-Գալուստյանը ձերբակալվել է Բաքվում 2016-ի հուլիսին: Նրան մեղադրում են խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, արտադրելու, պահելու և տարածելու մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |