Համաշխարհային հանրությանն իր տեսակետը պարտադրելու Բաքվի փորձերը սպառնալիքի տակ են դնում բանակցային գործընթացը 7 հուլիսի 2008 - 20:41 AMT PanARMENIAN.Net - «Տարբեր միջազգային կազմակերպությունների եւ առանձին երկրների միջոցով իր դիրքորոշումը որպես համաշխարհային հանրության կողմից ընդունված կարծիք ներկայացնելու Ադրբեջանի փորձերը լուրջ վնաս են հասցնում եւ վտանգում են ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Բաքվի հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ըստ Է.Նալբանդյանի, Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքը եւ միջազգային հանրության կարծիքի իրական պատկերը, կարծում եմ, արտահայտվել է մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի նախագծի քվեարկության ժամանակ, երբ Մինսկի խմբի համանախագահները դեմ քվեարկեցին, իսկ աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը, այդ թվում Եվրոպական միության բոլոր անդամ երկրները հրաժարվեցին աջակցել այդ դիրքորոշմանը` այսինքն ձեռնպահ քվեարկեցին, այն պատճառով որ այդ բանաձեւը ուներ միակողմանի բնույթ, առանձնացնում էր տարածքային ամբողջականությունը, անտեսելով ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքը: «Այսօր բանակցություններն ընթանում են ԵՍՀԿ հիմնարար փաստաթղթերի եւ սկզբունքների հիման վրա` Հելսինկյան եզրափակիչ ակտի 2-րդ հոդվածի` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, 4-րդ հոդվածի, որը հիշատակում է տարածքային ամբողջականությունը եւ 8-րդ հոդվածի, որտեղ ամրագրված է ինքորոշման իրավունքը»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |