Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղմասում գազի պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել,8 հոգի ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։: Վրաստանի վարչապետի որոշման համաձայն, Թբիլիսիում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած ողբերգության հետ կապված, հունվարի 17-ին երկրում սգո օր է հայտարարվել: