Մայրապետյանի գործով ՄԻԵԴ պահանջների կատարման քայլեր են արվում![]() 18 հունվարի 2019 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում գործարար Սամվել Մայրապետյանի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019-ի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019-ի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ: Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլյումինալ դրենավորման գործընթացը: Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին: ՄԻԵԴ-ը զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է ՀՀ-ի կողմից Մարդու Իրավունքների Կոնվենցիայի խախտման: Մայրապետյանը «Հ2» հեռուստաընկերության սեփականատերն է, «Տոյոտա Երևան» ընկերության ղեկավարն է, որտեղ բաժնեմաս ունի նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Դեկտեմբերի 27-ին նա 30 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |