Դե Վաալ. Տրամադրվածությունը ղարաբաղյան գործընթացում փոխվել է![]() 18 հունվարի 2019 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Կովկասի հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը կարծում է, որ տրամադրվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փոխվել է: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Փորձագետը դրական է գնահատել այդ փոփոխությունը: «Այժմ եկել է ժամանակն աշխատելու, ավելի շատ շահագրգիռ կողմեր ներգրավելու, հասարակության շրջանում բարդ հարցերի քննարկումներ սկսելու»,-գրել է Դե Վաալը: Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |