Մոսկվան Բաքվից պարզաբանում է ուզում՝ ՌԴ հայ քաղաքացիներին Ադրբեջան չթողնելու համար![]() 18 հունվարի 2019 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի իշխանություններից պարզաբանում է պահանջել ՌԴ հայ քաղաքացիներին Ադրբեջան չթողնելու համար: «Ծանոթացանք Ռուսաստանի Դաշնության հայկական արմատներով քաղաքացիների մուտքն Ադրբեջան թույլ չտալու վերաբերյալ մեր հաղորդմանն այդ երկրի ԱԳ նախարարության մամուլի ծառայության արձագանքին. այն դուրս է դիվանագիտական պատշաճության շրջանակից», - ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ մեկնաբանությունը մտահոգություն է առաջացնում, քանի որ դրանով Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը ներկայացվում է որպես անկարևոր հարց, որն «ուռճացված է»: «Այս մոտեցումն անընդունել է: Հարցի հետ առնչություն չունեցող ընդհանուր դատողությունների փոխարեն կցանկանայինք լսել հստակ պարզաբանումներ ռուսաստանցիների հետ կապված յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն: Գերատեսչությունը նաև դիվանագիտական խողովակներով պաշտոնական պարզաբանումներ է պահանջել Ադրբեջանի այն ակնարկի համար, որ ՌԴ քաղաքացիների՝ երկիր ուղևորությունները պետք է նախապես համաձայնեցնել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հետ: «Ադրբեջանական կողմի արձագանքի բովանդակությամբ պայմանավորված՝ կորոշենք մեր հետագա քայլերը», - նշվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Բաքվի օդանավակայանից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներին արտաքսելու դեպքերին, ասել է, որ դա «մարդու իրավունքների կոպիտ խախտում է»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |