«Մեկ քայլ առաջ». ԱԺ հանձնաժողովների նախագահներն ընտրվել են![]() 18 հունվարի 2019 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովի նախագահները հայտնի են. դրանցից 8-ը կղեկավարեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանինը», և 1-ը՝ «Լուսավոր Հայաստանինը»։ Հաշվիչ հանձանախմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, նախքան արդյունքները հրապարակելը, կատակել է, որ հանձնախմբում արձանագրել են՝ «այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին»: «Իմ քայլից» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը կգլխավորի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Ռուբեն Ռուբինյանը, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանը, եվրոպական ինտեգրման հանձնաժողովը՝ Արման Եղոյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Վլադիմիր Վարդանյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովը՝ Վարազդատ Կարապետյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովի՝ Բաբկեն Թունյանը։ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներից Նաիրա Զոհրաբյանն ընտրվել է մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, Միքայել Մելքումյանը՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ: «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը կղեկավարի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը: Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխխոսնակներ են ընտրվել «Իմ քայլից» Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստանից»՝ Վահե Էնֆիաջյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |