Թորոսյան. ՀՀ-ում ՄԻԱՎ վարակակիրների թվի աճի հիմնական պատճառն աշխատանքային միգրացիան է![]() 18 հունվարի 2019 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային միգրացիան Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թվի աճի հիմնական պատճառն է: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ «Վերջին տարիներին ՄԻԱՎ վարակի թվի աճի հիմնական գործոնը միգրացիան է։ Հիմնականում, աշխատանքային միգրացիան դեպի երկրներ, որտեղ ՄԻԱՎ վարակի տարածման աստիճանը մի քանի անգամ գերազանցում է նույն ցուցանիշը Հայաստանում և, նկատի առնելով որոշակի «բարենպաստ» պայմանները, այդ թվում ոչ անվտանգ ապրելակերպը, աճում է ՄԻԱՎ վարակով աշխատանքային միգրանտների վարակման ռիսկը»,– ասել է նա ՄԻԱՎ վարակի և միգրացիայի փոխկապակցվածության հարցերով համաժողովում, հայտնում է «Նովոստի-Արմենիա»-ն։ Թորոսյանը նշել է, որ վերջին տարիներին կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հաջողվել է կանխել ՄԻԱՎ տարածումը։ Նախարարի պաշտոնակատարը հայտնել է նաև, որ վերջին ժամանակներում միգրացիայի գործոնը մեծ դեր է խաղում տուբերկուլոզի տարածման հարցում։ «Այդ համատեքստում ողջունելի է, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության բոլոր հաջորդ ծրագրերը պարտադիր ընդգրկեն տուբերկուլոզի և ՄԻԱՎ–ի կանխարգելման տարածաշրջանային բաղադրիչը»,– ասել է նա։ ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով, 2018 թվականի դեկտեմբերի 1–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ–ի 3300 դեպք։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |