2018-ին Արցախում 2204 երեխա է ծնվել

2018-ին Արցախում 2204  երեխա է ծնվել

PanARMENIAN.Net - 2018-ին Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 2204 երեխա, որոնցից 1119-ը տղա, 1085- ը՝ աղջիկ:

Ընդհանուր քանակից Ստեփանակերտում 1834 երեխա է ծնվել: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի շրջանում՝ 188 երեխա , այնուհետև՝ Մարտունիում՝ 124 , Հադրութում՝ 26 , Քաշաթաղում՝ 22 և Շահումյանում ՝ 10 երեխա:

Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 132 արցախցի երեխա:

Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում կազմ ել է 2333 երեխա, որոնցից 1179 -ը ՝տղա, 1154-ը ՝ աղջիկ :

Ընդհանուր ծնունդներից 20-ը զույգեր են, հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---