ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ` ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի ՆԳՆ պատվիրակությունը նախարար Հայկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր օրվա երկրորդ կեսին մեկնում է Բաքու ԱՊՀ երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Նշենք, որ խորհուրդի նիստի ընթացքում, որը կկայանա սեպտեմբերի 6-7-ը, նախատեսվում է ուսումնասիրել 2000-2003 թվականների հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների միջպետական ծրագրի եւ մինչեւ 2003 թվականը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի կատարման ընթացքը: Նախատեսվում է նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ պայքարում նախարարությունների համապատասխան վարչությունների եւ ծառայությունների համագործակցության արդյունքների ուսումնասիրությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---