Նախարար. Նոր, երեխաների համար անվտանգ դրոշմապիտակներ կներդրվեն![]() 22 հունվարի 2019 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է դրոշմապիտակների հետ կապված խնդրին, երբ երեխաները պատահաբար դրանք կուլ են տալիս։ Նա խնդրի շուրջ քննարկում է ունեցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Այդ մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Պարոն Անանյանը ինձ տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը նույնպես տեղյակ է խնդրին և արդեն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մասնավորապես, մոտավորապես 3 ամսից արդեն շրջանառության մեջ կմտնեն նոր դրոշմապիտակներ, որոնք պատրաստված կլինեն այլ նյութերից»,-ասվում է գրառման մեջ։ Նշվում է նաև, որ դրանք նախ, ավելի ամուր կկպչեն ապրանքներին, ինչպես նաև պոկվելու դեպքում, կլինեն շատ ավելի փափուկ և եթե նույնիսկ կուլ գնան, վտանգ չեն ներկայացնի երեխաների համար։ Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել արտադրողների և ներմուծողների հետ, որպեսզի այդ դրոշմապիտակները փակցվեն այնպիսի տեղերում, որ հեշտ չպոկվեն։ «Ես իմ կողմից, խնդրում և կոչ եմ անում ծնողներին՝ առավելագույնս ուշադիր լինել, երբ փոքրիկների ձեռքին նման ապրանքներ են հայտնվում՝ թույլ չտալու համար դրանց պոկվելը և կուլ տալը։ Նաև հավաստիացնում եմ, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու երեխաների առողջությունը»,-ասվում է Թորոսյանի գրառման մեջ։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |