Քաղաքապետ․ 3 ամսում 7 մլրդ դրամ ենք տնտեսել

Քաղաքապետ․ 3 ամսում 7 մլրդ դրամ ենք տնտեսել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նշել է, որ համայնքային բյուջեում երեք ամսում տնտեսվել է 7 մլրդ դրամ։

Անդրադառնալով այն լուրերին, թե նոյեմբերին քաղաքապետարանը 450,000 դրամի շոկոլադ է գնել և 1 մլն դրամի հյուրասիրություն կազմակերպել, Մարությանն ասել է, որ նախորդ իշխանությունն այդ ծախսերի համար նախատեսում էր 100 մլն դրամ․ իրենք երկու անգամ կրճատել են դրանք՝ դարձնելով 50 մլն դրամ։

Մարությանը նաև ընդգծել է, որ այդ գումարից ևս խնայողություններ կլինեն:

Ընթերցեք նաև՝ Կենդանիների համար 5000 դրամի տուրքը չենք վերցնելու։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---