ԶԼՄ. Մխիթարյանը կարող է մարզադաշտ վերադառնալ ՄՅՈւ հետ խաղում![]() 22 հունվարի 2019 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո կարող է մարզադաշտ վերադառնալ հունվարի 25-ին՝ իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում, գրում է Evening Standard-ը: Մխիթարյանը վնասել էր աջ ոտքի կոճը դեկտեմբերին Անգլիական լիգայի գավաթի «Տոտենհեմի» դեմ խաղարկությունում: Նշվում էր, որ լիարժեք վերականգնման համար ֆուտբոլիստին 6 շաբաթ կպահանջվի: Մխիթարյանը վնասվածքից հետո վերսկսել էր մարզումները մարզասարքերի վրա: Իսկ վերջերս ֆուտբոլիստը վերադարձել է նաև լիարժեք մարզումներին: «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպեն Լոնդոնում Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչում: Հունվարի 21-ին իր 30-ամյակը նշած Մխիթարյանը ՄՅՈւ-ից «Արսենալ» է տեղափոխվել 2018-ի հունվարին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |