Տիգրան Գալստյանը` ԱԺ աշխատակազմի ղեկավար![]() 22 հունվարի 2019 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը: Տիգրան Գալստյանը 2000 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարում ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-կառավարչի որակավորում: 2002 թվականին ավարտել է ՀՀ կառավարման դպրոցը՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում: 2010 թվականին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում պաշտպանել է «Կազմակերպության կառավարման տեղեկատվական համակարգերի մոդելավորման հիմնախնդիրները» գիտական թեզը և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2002-2018 թվականին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել «ԻՄԷՔՍ ԳիՐՈՒՊ» ՍՊԸ-ում։ 2018 թվականի սեպտեմբերի 10-ից եղել է առաջին փոխվարչապետի խորհրդական: Անկուսակցական է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |