Վրաստանը Վենեսուելայի խորհրդարանի խոսնակին երկրի ժամանակավոր նախագահ է ճանաչել![]() 24 հունվարի 2019 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ: Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին Twitter-ի իր միկրոբլոգում: Նախօրեին Գուաիդոն Վենեսուելայում ծավալված մասշտաբային բողոքի ցույցերի ֆոնին իրեն հայտարարել է երկրի ժամանակավոր ղեկավար: Նրա և ընդդիմության դիրքորոշմանը սատարել են ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մի շարք լատինամերիկյան երկրներ:Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր հերթին հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին` Վաշինգտոնին մեղադրելով Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ: 2018-ի մայիսի 20-ին Վենեսուելայում կայացել են նախագահական ընտրություններ, որտեղ հաղթել է երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն: Թբիլիսին հրաժարվել էր ճանաչել ընտրությունների արդյունքները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բախումներ են սկսվել զինվորականների և ցուցարարների միջև: Որոշ թաղամասերում բարիկադներ են կառուցվում, լսելի է կաթսաների զրգոնցը, որոնք վերջին շրջանում խորհրդանշում են վենեսուելացիների բողոքը նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Զանգվածային անկարգությունները Կարակասում սկսվել են հունվարի 22-ին, երբ մի խումբ զինվորականների խռովության անհաջող փորձից հետո մարդիկ դուրս եկան փողոց՝ սատարելով ապստամբներին և բողոքելով Մադուրոյի իշխանության դեմ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |