Մադուրոն փակել է դեսպանատունն ԱՄՆ-ում. Նա մտադիր է պահպանել պաշտոնը

Մադուրոն փակել է դեսպանատունն ԱՄՆ-ում. Նա մտադիր է պահպանել պաշտոնը

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշում է կայացրել փակել Վենեսուելայի դեսպանատունն ու հյուպատոսությունն ԱՄՆ-ում: Նա այդպես է պատասխանել ԱՄՆ-ին Վենեսուելայի խորհրդարանի ղեկավար, ընդդիմության փաստացի առաջնորդ Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ղեկավար ճանաչելու Վաշինգտոնի որոշմանը:

Ըստ Մադուրոյի, ինքը մտադիր չէ հեռանալ Վենեսուելայի նախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից, գրում է Gazeta.ru-ն:

Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում է:

Տեղի Foro Penal իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ 328 մարդ է ձերբակալվել:

Չնայած ծանր տնտեսական վիճակի պատճառով Վենեսուելայում նախկինում ևս զանգվածային բողոքի ցույցեր են եղել, այս անգամ, ըստ Washington Post-ի, զգալի է նաև բանվորական դասի ներկայացուցիչների մեծ քանակը, որոնք նախկինում համարվում էին Մադուրոյի հենարանը:

Որպես երկրի օրինական ղեկավար Գուաիդոյին արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, Կանադան, Վրաստանը, Ալբանիան: Ցուցացարներին իր աջակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---