ԵՄ-ն ՀՀ-ից ակնկալում է Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն

ԵՄ-ն ՀՀ-ից ակնկալում է Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն

PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ-ն ակնկալում է Հայաստանի կառավարությունից՝ հացադուլից բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների պատշաճ հետաքննություն:

Նա նշել է, որ ԵՄ-ն հանձնառու է դաժան վերաբերմունքի, խոշտանգումների արգելքի և մարդու արժանապատվության պահպանմանը:

«Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը կապահովի գործի պատշաճ հետաքննությունը», - նշել է նա:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահը պատկան մարմինների հանդեպ քննադատության ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում:

Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ձերբակալման փուլում, որպես բողոք՝ իր դեմ հարուցված քրեական գործի: Դեկտեմբերի 5-ին, երբ նա ԱԱԾ ձերբակալվածներին պահելու վայրից տեղափոխվել է Արդարադատության նախարարության, մինչև 2019 թվականի հունվարի 17-ը՝ հացադուլի դադարեցնելու օրը (մինչև ստացիոնար բաժանմունք տեղափոխվելը), պահվել է այդ նպատակով հատուկ առանձնացված վայրում:

Ընթերցեք նաև՝ «Բանտում Եղիազարյանի մահը քննադատության ալիք է բարձրացրել»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---