Բոլթոնը շնորհակալ է Վրաստանի իշխանություններին Վենեսուելայի հարցում աջակցության համար![]() 30 հունվարի 2019 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Վրաստանի կողմից Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու համար: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ՝ երախտագիտություն հայտնելով Վրաստանի կողմից Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու համար: Մենք քննարկել ենք նաև երկկողմ հարաբերությունների այլ կարևոր հարցեր, այդ թվում աջակցությունը և համագործակցության զարգացումն անվտանգության ոլորտում»,-ասվում է Բոլթոնի հայտարարության մեջ, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հեռախոսազրույցներ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հունվարի 23-ին Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոն իրեն ժամանակվոր նախագահ է հռչակել: Որպես երկրի օրինական ղեկավար Գուաիդոյին արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, Կանադան, Վրաստանը, Ալբանիան: Ցուցացարներին իր աջակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը և Չինաստանի ղեկավարը: Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում: Հ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |