ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը Արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններում չի կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը:
Պատասխանելով հարցին, որ որոշ փորձագիտական շրջանակներ ԼՂ հարցում իր և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության միջև ընդհանրություններ են տեսնում, Փաշինյանն ասել է, որ դա «կատարյալ մոլորություն է»:
«Մեր կառավարությունը ԼՂ հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախորդները չեն վարել, և որևէ ընդհանուր եզրեր գտնելու փորձերը մոլորություն են», - ասել է նա:
Ավելի վաղ Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ոչ ֆորմալ հանդիպում են ունցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: