Վարչապետ. ՊԵԿ պարգևավճարների 2019-ի ֆոնդը կիսով չափ կրճատվել է![]() 30 հունվարի 2019 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պարգևավճարների աղմկահարույց թեմային. նա ասել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի պարգևավճարների ֆոնդը կիսով չափ կրճատվել է: «Կա խնդիր, որն արձանագրվել է, որը պետք է հանրայնորեն քննարկենք, խնդիրը հասկանանք իր խորության մեջ և գանք համաձայնության լուծման շուրջ: Կառավարման համակարգն ունի մի շատ կարևոր առանձնահատկություն, խնդիրները պետք է լուծել այնպես, որ «հոնքն ուղղելու փոխարեն, աչքը չհանենք», - ասել է վարչապետը: Նա ընդգծել է նաև, որ ի տարբերություն նախորդ մարզպետների, այս մարզպետների մեծ մասին համար այդ աշխատավարձը կարևոր է: «Ես հույս ունեմ, որ այս կծիկը կբացվի. կունենանք քննարկում, թե ինչպես ենք վարվում այս խնդրի հետ: Մեր իշխանության առաջին օրերին, երբ հայտարարում էինք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մամուլը գրում էր, որ առանց պետական աշխատողների նորմալ աշխատավարձերի դա հնարավոր չէ, մյուս կողմից էլ հնչում են քննադատություններ՝ սոցիալական վիճակի վերաբերյալ», - ասել է Փաշինյանը: Ավելի վաղ հանրության շրջանում աղմուկ էր բարձրացել մի շարք պետական աշխատողների բարձր պարգևատրումների վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |