Բրազիլիայում ամբարտակի փլուզումից 110 մարդ է մահացել![]() 1 փետրվարի 2019 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայում ամբարտակի փլուզումից զոհվածների թիվը հասել է 110-ի: Զոհվածներից 71-ի ինքնությունը պարզվել է: Անհետ կորած է համարվում 238 մարդ, գրում է Lenta.ru-ն Globo հեռուստաալիքի վրա հղումով: Ամբարտակը պատկանում է Vale ընկերությանը՝ այդտեղ մետալուրգիական արդյունաբերության թափոններ պարունակող ջուր էր պահվում: Հունվարի 25-ին ամբարտակը փլուզվել է՝ ջրի հոսքերը թափվել են բնակելի տների վրա Բրումադինյու շրջանում: Տուժածների և անհետ կորածների որոնումները շարունակվում են: Ենթադրվում է, որ փրկարար աշխատանքները կարող են մի քանի շաբաթ տևել: Ըստ իշխանությունների, նմանատիպ բնութագրերով ամբարտակների կեսը Բրազիլիայում պատշաճ վիճակում չէ և դրանց մասնակի փլուզման հավանականությունը մեծ է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |