Երևանի ցայտաղբյուրների վրա փականներ կտեղադրվեն՝ ջուրը խնայելու համար

Երևանի ցայտաղբյուրների վրա փականներ կտեղադրվեն՝ ջուրը խնայելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի 100 ցայտաղբյուրի վրա կտեղադրվի փական՝ ջրի կորուստը նվազագույնին հասցնելու նպատակով:

«Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ չենք գիտակցում։ Միայն ցայտաղբյուրների օգտագործման արդյունքում մենք տարեկան մոտ 4.3 մլն խմ խմելու ջուր ենք կորցնում», - գրել է նա:

Աղաջանյանը նշել է, որ «Վեոլիա ջուր» կազմակերպության հետ գործադիրը պայմանավորվել է իրականացնել պիլոտային ծրագիր:

«Նպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել փականային համակարգի ներդրման միջոցով։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ պիլոտային ծրագրի շրջանակում կներառվեն Երևանում գործող թվով հարյուր ցայտաղբյուր», - գրել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---