6 ամսում 2-րդ անգամ պոլիկլինիկաներում աշխատավարձը բարձրացվել է![]() 2 փետրվարի 2019 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից ևս 15-20%-ով աշխատավարձերը բարձրացնելու հրաման։ Այս մասին նախարարը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։ «Ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ։ Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10,000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային բարձրանում է 30-40%-ի չափով», - գրել է նա։ Նա նշել է, որ քայլը պետք է դիտարկել կանխարգելիչ բժշկության զարգացման մեր քաղաքականության շրջանակում։ «Իսկ ԱԱՊ օղակից և բուժաշխատողներից ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ՝ հատկապես իրենց կողմից սպասարկվող ազգաբնակչության մոտ քրոնիկ հիվանդությունները կառավարելու տեսանկյունից, որպեսզի բեռնաթափենք հիվանդանոցները և շտապօգնության ծառայությունը։ Այս քայլը թույլ կտա նաև ԱԱՊ օղակ ներգրավել մեր լավագույն բուժաշխատողներին», - գրել է նախարարը։ 2018 թվականի օգոստոսից ԱԱՊ օղակի, մի շարք այլ հիվանդանողների բուժաշխատողների աշխատավարձը բարձրացվել է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |