Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը ինստագրամյան իր էջում լատինատառ հայերենով ողջունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Բարի գալուստ», - գրել է նա՝ վարչապետ Փաշինյանին ողջունելով Բեռլինում։
Հայաստանի վարչապետի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ավարտվել է:
Ընթերցեք նաև՝ «ԳԴՀ պաշտոնյա. ՀՀ-ն հետաքրքիր օրինակ է տնտեսական առումով՝ մեծ պատվիրակությամբ գալու ենք»։