Արցախում 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Օջախի խորությունը 10 կմ է:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում` 3 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: