Կալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. Զոհեր կան![]() 4 փետրվարի 2019 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Cessna 414A ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: Աղետի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել: Ինքնաթիռը բռնկվել է, դիպել շենքին և ընկել հարևան տան հետևի բակում: Զոհվածների թվում է նաև օդաչուն, որը մենակ է եղել է ինքնաթիռում և տան 4 բնակիչները: Եվս 2 մարդ է տուժել, նրանց այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, գրում է Lenta.ru-ն CBC News-ի վրա հղումով: Ինքնաթիռը դուրս էր եկել օդանավակայանից, որը գտնվում է վթարի վայրից 20 կմ հեռավորության վրա: Վթարի պատճառը դեռ հայտնի չէ: Ըստ ականատեսների, տունը բռնկվել է, երբ ինքնաթիռը բախվել է տան պատին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |