Մնացականյան. Խաղաղության մասին խոսելը հարցականի տակ չի դնում վճռականությունը![]() 4 փետրվարի 2019 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Խաղաղության մասին խոսելը հարցականի տակ չի դնում վճռականությունը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ն երբեք չի քննարկի «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևը, Ադբրեջանի ԱԳՆ-ն որակել է որպես բանակցություններից հրաժարվելու քայլ՝ նախարարն ասել է. «Հայաստանն իր մասով շարունակում է աշխատել», հայտնում է Aysor.am-ը: «Հայաստանը բանակցող կողմ : Հայաստանն ունի իր մասը, նա երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության»,- ասել է նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե քանի հակամարտող կողմ կա, քանի որ, ըստ Փաշինյանի հայտարարության, ստացվում է, որ Հայաստանը ևս հակամարտող կողմ է: Անդրադառնալով Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպման հնարավորությանը մոտ ապագայում՝ Մնացականյանն ասել է.«Չշտապենք դեռևս: Շատ էական է, որպեսզի մենք շարունակենք կառուցել գործընկերությունն այնպես, որ կարողանանք արդյունք ունենալ»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախարարին հրավիրել է ԱԺ հանդիպման: Հանդիպումը փակ է եղել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |