Մարուքյան. Եթե ՀԱՊԿ-ում նախագահությունը կորցնենք, դա կլինի սխալ որոշման արդյունք![]() 4 փետրվարի 2019 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ում ՀՀ դերակատարման և նախագահությունը կորցնելու հավանականությանը, ասել է, որ եթե Հայաստանը կորցնի նախագահությունը ՀԱՊԿ-ում, դա կլինի սխալ որոշման արդյունք: «ՀԱՊԿ-ը արդյունավետ չի արձագանքում Հայաստանի հետ կապված խնդիրներին: Դա մենք ասում էինք մինչև այնտեղ մեր նախագահությունը կորցնելը, իսկ դրանից հետո դա կնշանակի իշխանության վարած սխալ քաղաքականություն: Եթե մենք կորցնենք այդ տեղը, դա կլինի սխալ որոշման արդյունք»,- ասել է նա ԱԺ-ում, հայտնում է shantnews.am-ը: Նա նաև նշել է, որ համաձայն չէ իշխանության այն հայտարարության հետ, թե նախագահությունը ՀԱՊԿ-ում այնքան էլ կարևոր չէ, կարևորը խնդիրները լուծելն է: Մարուքյանն ասել է, որ «դրանով փորձ է արվում նախագահությունը կորցնելու հարցը թերագնահատել»: «Փորձ է արվում բովանդակային հարցից շեղել: Եթե նախագահություն ունես, ավելի հեշտ կարելի է լուծել այդ խնդիրները: Եթե նախագահությունը կորցնում ես, ինչո՞ւ ես կորցնում, այդ հարցի վրա է պետք կենտրոնանալ: Այսինքն` արված սխալի պատճառով»,- ասել է Մարուքյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |