Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանն ավարտում է կարիերան![]() 5 փետրվարի 2019 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հեռանում է մեծ սպորտից: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ես հեռանում եմ բռնցքամարտից: Շնորհակալություն Դոն Քինգին և իր թիմին: Ես դեռ շատ բան կարող եմ տալ այս մարզաձևին, բայց ես ավելի երիտասարդ չեմ դառնում: Հիմա, շնորհիվ Դոն Քինգի, ես որպես մարզիչ կաշխատեմ»,-ասվում է բռնցքամարտիկի գրառման մեջ: Դոն Քինգը հայտնի է որպես «բռնցքամարտի կնքահայր»: Նա հայտնի է դարձել Մայք Թայսոնի վերելքին ու անկմանը իր մասնակցությամբ և մի շարք հայտնի բռնցքամարտիկների փրոմոութերն է եղել: Վերջին մենամարտում Մարտիրոսյանը պարտություն է կրել աշխարհի նախկին չեմպիոն Գենադի Գոլովենկոյից: Մենամարտը տեղի է ունեցել 2018-ի մայիսին: Վանես Մարտիրոսյանը ծնվել է 1986-ի մայիսի 1-ին ՀՀ Աբովյան քաղաքում: Ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, երբ Վանեսը 4 տարեկան էր:Նա 41 մենամարտ է անցկացրել, որոնցից 36-ում հաղթել է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |