Փետրվարի լույս 5-ի գիշերը հրդեհ է բռնկվել Փարիզի 16-րդ շրջանում, որի հետևանքով կան զոհեր: Կրակը բռնկվել է 8 հարկանի շենքում, 7 մարդ է զոհվել:
Սկզբից հայտարարվել էր 4 զոհի և 24 տուժածի մասին, հայտնում է «Կոմերսանտը»:
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է մոտ 200 հրշեջ: Օգնություն է պահանջվել այն մարդկանց, որոնք կրակից պատսպարվել են շենքի տանիքում: Տարհանվել են նաև հարևան շենքերի բնակիչները: