2018-ին զբոսաշրջությունն աճել է 10.5%-ով![]() 5 փետրվարի 2019 - 12:52 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան ժամանած միջազգային զբոսաշրջիկների թիվն աճել է 10.5%-ով: Ազգային վիճակագրկան ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարի ՀՀ է այցելել 1.651 մլն զբոսաշրջիկ, 2017 թվականի՝ 1.494 մլն-ի փոխարեն: ՀՀ-ից զբոսաշրջային նպատակներով մեկնածների թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է 9.5%-ով՝ 1.622 մլն մարդ 2017-ի 1.481 մլն: Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |