Ադրբեջանցի լրագրողը՝ ՀՀ-ում. Նա հարցազրույց է ունեցել նախագահի խորհրդականի հետ

Ադրբեջանցի լրագրողը՝ ՀՀ-ում. Նա հարցազրույց է ունեցել նախագահի խորհրդականի հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական Turan լրատվական գործակալության խմբագիր, Շահին Հաջիևը գտնվում է Հայաստանում:

Այս մասին հերթական ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Հաջիևի այցին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։ Նա լուսանկար է հրապարակել ադրբեջանցի լրագրողի հետ՝ նշելով, որ հարցազրույց է տվել վերջինիս:

Գործակալության կայքում այցի վերաբերյալ նյութեր դեռևս չեն հրապարակվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---