Բրազիլիայում ամբարտակի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 134-ի, անհետ կորած է համարվում 199 մարդ: Գրեթե բոլոր զոհվածներն ու տուժածները հանքահորի աշխատակիցներ են:
Ավելի վաղ հայտարարվել էր 99 զոհվածի մասին:
Փրկարարները հայտնել են, որ ոչ բոլոր մարմիններն է հնարավոր գտնել, սակայն, նրանք հավելել են, որ փրկարարական աշխատանքները շարունակվելու են «նույնիսկ եթե հարկ լինի աշխատել 4,5 կամ 6 ամիս»,-գրում է «Կոմերսանտը»:
Ամբարտակը պատկանում է Vale ընկերությանը՝ այդտեղ մետալուրգիական արդյունաբերության թափոններ պարունակող ջուր էր պահվում: Հունվարի 25-ին ամբարտակը փլուզվել է՝ ջրի հոսքերը թափվել են բնակելի տների վրա Բրումադինյու շրջանում:
Ըստ իշխանությունների, նմանատիպ բնութագրերով ամբարտակների կեսը Բրազիլիայում պատշաճ վիճակում չէ և դրանց մասնակի փլուզման հավանականությունը մեծ է: