ԱԳՆ խոսնակ. Արցախը պետք է որոշիչ ձայն ու ներգրավվածություն ունենա բանակցություններում![]() 5 փետրվարի 2019 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում ասել է, ադրբեջանական կողմի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հետ հանդիպումներում հայկական կողմն ընդգծել է՝ Արցախը որոշիչ ձայն ու ներգրավվածություն պետք է ունենա կարգավորման գործընթացում։ «Արցախի կարգավիճակն ու անվտանգության ապահովումը գերակա առաջնահերթություն են Հայաստանի համար։ Բանակցությունների արդյունավետության բարձրացման համար էական նշանակություն ունի խաղաղության նպաստող մթնոլորտի ապահովումը, այդ թվում վստահության ու անվտանգության մեխանիզմների ամրապնդման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ագրեսիվ հռետորաբանության բացառումը», - ասել է նա՝ հավելելով, որ սա ամրագրվել է հենց առաջին հանդիպումների ժամանակ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները՝ սրա շուրջ են բանակցությունները: Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |