7 փետրվարի 2019 - 10:13 AMT
Ադրբեջանցին ուզում է Արցախի քաղաքացիություն ստանալ. ԱԳՆ է դիմել

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով:

Այս մասին Արցախպրեսին հայտնել է ԱՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ ընթացքի վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնի չեն: