ՌԴ-ում եհովականն առաջին անգամ իրական կալանքի է դատապարտվել

ՌԴ-ում եհովականն առաջին անգամ իրական կալանքի է դատապարտվել

PanARMENIAN.Net - ՌԴ Օրյոլ քաղաքի դատարանը գաղութում 6 տարվա ազատազրկման է դատապարտել Դանիայի քաղաքացի և «Եհովայի վկաների» հետևորդ Դեննիս Կրիստենսենին արգելված կրոնական միավորման գործունեության կազմակերպման համար: Սա առաջին նման խիստ դատավճիռն է այդ կազմակերպության հետևորդների պարագայում:

Ըստ քննության վարկածի, Կրիստենսենը ղեկավարել է «Եհովայի վկաների» համայնքը Օրյոլում, տնօրինել է գույքը, կազմակերպել է դրամահավաքներ և գրականություն է տարածել հետևորդներ գրավելու համար:

Կրիստենսենի փաստաբան Անտոն Բոգդանովն ասել է, որ մտադիր է բողոքարկել դատավճիռը, գրում է «Վեդոմոստին:

«Եհովայի վկաները» 19-րդ դարի վերջում Միացյալ Նահանգներում ստեղծված միջազգային կրոնական կազմակերպություն է: Կազմակերպության հաղորդած պաշտոնական տվյալների համաձայն՝ նրանց անդամների թիվը ողջ աշխարհում 8.58 մլն է: Կազմակերպության գործունեությունը վերահսկվում է 8 անձից կազմված խմբի՝ «կառավարիչ մարմնի» կողմից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---