Ձնամարտի առաջնություն՝ Հայաստանում![]() 7 փետրվարի 2019 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ Հայաստանում Ձնամարտի առաջնություն կանցկացվի։ Մրցույթը կկայանա փետրվարի 16-ին Ապարան քաղաքում, հայտնում է Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում: «Ճապոնական ծագմամբ այս մարտ-մրցույթը յուրօրինակ հնարավորություն է՝ վայելելու ձմեռն ու ձյունը, ունենալու անմոռանալի ժամանց ընկերների հետ։ Ձնամարտի առաջնությունը խոստանում է թեժ մրցակցություն և անակնկալներ»,-ասվում է գրառման մեջ։ Ըստ խաղի կանոնների ամեն թիմ ունի 7 խաղացող, 1 մարզիչ և 2 պահեստային խաղացող։ Ամեն խաղակեսը տևում է 3 րոպե։ Հաղթում է նա ով երկու խաղակեսում հաղթող է դուրս գալիս կամ այն թիմը, որը գրավում է հակառակորդի դրոշը, կամ ձնագնդի հարվածներով խաղից հանում է հակառակորդի բոլոր խաղացողներին, ինչպես նաև այն թիմը որը ավելի շատ խաղացող կունենա դաշտում խաղակեսի ավարտին։ Ամեն խաղակեսում յուրաքանչյուր թիմ կարող է օգտագործել մինչև 90 ձնագունդ։ Մասնակցության արժեքը յուրաքանչյուր թիմի համար՝ 40․000 դրամ: Խաղացողների դասավորությունը՝ 4 հարձակվող և 3 պաշտպան։ Խաղացողները ձնագնդի հարված ստանալու դեպքում դուրս են գալիս այդ խաղակեսից: Ձնագնդերը խաղընկերներին փոխանցվում են ձեռքից ձեռք, կամ գլորելու միջոցով։ Խաղացողը դուրս է գալիս անգամ երբ իր թիմակիցների ձնագունդն է կպնում իրեն, ներառյալ այն դեպքը, երբ մյուս խաղացողը ցանկանում է ձնագունդ փոխանցել խաղընկերոջը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |