Ձնամարտի առաջնություն՝ Հայաստանում 7 փետրվարի 2019 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ Հայաստանում Ձնամարտի առաջնություն կանցկացվի։ Մրցույթը կկայանա փետրվարի 16-ին Ապարան քաղաքում, հայտնում է Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում: «Ճապոնական ծագմամբ այս մարտ-մրցույթը յուրօրինակ հնարավորություն է՝ վայելելու ձմեռն ու ձյունը, ունենալու անմոռանալի ժամանց ընկերների հետ։ Ձնամարտի առաջնությունը խոստանում է թեժ մրցակցություն և անակնկալներ»,-ասվում է գրառման մեջ։ Ըստ խաղի կանոնների ամեն թիմ ունի 7 խաղացող, 1 մարզիչ և 2 պահեստային խաղացող։ Ամեն խաղակեսը տևում է 3 րոպե։ Հաղթում է նա ով երկու խաղակեսում հաղթող է դուրս գալիս կամ այն թիմը, որը գրավում է հակառակորդի դրոշը, կամ ձնագնդի հարվածներով խաղից հանում է հակառակորդի բոլոր խաղացողներին, ինչպես նաև այն թիմը որը ավելի շատ խաղացող կունենա դաշտում խաղակեսի ավարտին։ Ամեն խաղակեսում յուրաքանչյուր թիմ կարող է օգտագործել մինչև 90 ձնագունդ։ Մասնակցության արժեքը յուրաքանչյուր թիմի համար՝ 40․000 դրամ: Խաղացողների դասավորությունը՝ 4 հարձակվող և 3 պաշտպան։ Խաղացողները ձնագնդի հարված ստանալու դեպքում դուրս են գալիս այդ խաղակեսից: Ձնագնդերը խաղընկերներին փոխանցվում են ձեռքից ձեռք, կամ գլորելու միջոցով։ Խաղացողը դուրս է գալիս անգամ երբ իր թիմակիցների ձնագունդն է կպնում իրեն, ներառյալ այն դեպքը, երբ մյուս խաղացողը ցանկանում է ձնագունդ փոխանցել խաղընկերոջը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |