Մխիթարյանը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո![]() 11 փետրվարի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր տպավորություններն է ներկայացրել անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Հադերսֆիլդ Թաունի» (2:1) հետ հանդիպումից: Սա առաջին խաղն էր Մխիթարյանի համար 2019-ին, որը խաղադաշտ է վերադարձել ոտքի վնասվածքից հետո: «Ուրախ եմ վերադառնալ 2 ամիս անց: Ես կշարունակեմ աշխատել և ամեն հնարավորն անել իմ թիմի համար»,-գրել է Մխիթարյանը Twitter-ում: Մխիթարյանը վնասել էր աջ ոտքի կոճը դեկտեմբերին Անգլիական լիգայի գավաթի «Տոտենհեմի» դեմ խաղում: Նշվում էր, որ լիարժեք վերականգնման համար ֆուտբոլիստին 6 շաբաթ կպահանջվի:Մխիթարյանը վնասվածքից հետո վերսկսել էր մարզումները մարզասարքերի վրա: Իսկ վերջերս ֆուտբոլիստը վերադարձել է նաև լիարժեք մարզումներին: Photo. Getty Images ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |