Մխիթարյանը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո![]() 11 փետրվարի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր տպավորություններն է ներկայացրել անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Հադերսֆիլդ Թաունի» (2:1) հետ հանդիպումից: Սա առաջին խաղն էր Մխիթարյանի համար 2019-ին, որը խաղադաշտ է վերադարձել ոտքի վնասվածքից հետո: «Ուրախ եմ վերադառնալ 2 ամիս անց: Ես կշարունակեմ աշխատել և ամեն հնարավորն անել իմ թիմի համար»,-գրել է Մխիթարյանը Twitter-ում: Մխիթարյանը վնասել էր աջ ոտքի կոճը դեկտեմբերին Անգլիական լիգայի գավաթի «Տոտենհեմի» դեմ խաղում: Նշվում էր, որ լիարժեք վերականգնման համար ֆուտբոլիստին 6 շաբաթ կպահանջվի:Մխիթարյանը վնասվածքից հետո վերսկսել էր մարզումները մարզասարքերի վրա: Իսկ վերջերս ֆուտբոլիստը վերադարձել է նաև լիարժեք մարզումներին: Photo. Getty Images ![]() ![]() Նրա գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» 2-ական անգամ հաղթել է Իսպանիաի առաջնությունում և ՉԼ-ում, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է աշխարհի 2010 թ. և Եվրոպայի 2012 թ. չեմպիոն ՀՀ-ն ներկայացնող մարզիկները նաև 2 բրոնզ են նվաճել Հունվարի 21-ին Մխիթարյանը նշում է իր 30-ամյակը Նա հաղթել է ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկուին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |