// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վրաց պատգամավորի մասին ինտիմ տեսանյութը տարածել է ՀՀ բանտում գտնվող անձը

Վրաց պատգամավորի մասին ինտիմ տեսանյութը տարածել է ՀՀ բանտում գտնվող անձը

PanARMENIAN.Net - Վրաստանի «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» իշխաող կուսակցությունից խորհրդարանի անդամ Էկա Բեսելիայի մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութ է հրապարակվել համացանցում, որը, ինչպես պարզվել է, տարածել է մի անձ, որն այժմ պատիժ է կրում Հայաստանի բանտում: Այդ հանգամանքը պարզել են Վրաստանի և ՀՀ իրավապահաները, հայտնում է Sputnik Գրուզիան:

Սկանդալային տեսանյութը սկսել է տարածվել համացանցում հունվարի 28-ից: Այսօրվա դրությամբ այդ գործով ձերբակալվել է 17 մարդ:

Ինչպես պարզել են իրավապահները, սկանդալային տեսանյութը հրապարակել է buba lomtatidze օգտատերը, որն ինչպես պարզվել է հետագայում, Վրաստանի քաղաքացի Դ.Ի.-ին է, որն այժմ պատիժ է կրում հայաստանյան կալանավայրում: Նա կնոջ հետ հեռացել է Վրաստանից 2016-ի նոյեմբերին:

«Հայ և վրացի իրավապահների գործակցության արդյունքում Վրաստանի քաղաքացու բանտախցի խուզարկության ժամանակ առգրավվել է վերջինիս Samsung մոդելի բջջային հեռախոսը: Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է գործակցությունը հայ գործընկերների հետ, կատարվում են համապատասխան միջոցառումներ՝ լրացուցիչ ապացույցներ ստանալու նպատակով»,-ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորևդագրության մեջ:

Ըստ Բեսելաիյի, այդ տեսանյութը եղել է 3 տարվա վաղեմության հնչեղ քրեական գործի նյութերում: Այն ժամանակ ինտիմ բովանդակության տեսանյութը տարբեր քաղաքական գործիչների մասնակցությամբ հայտնվել էր համացանցում և հասանելի էր բոլորին: Այն հասցրել էին դիտել հարյուրավոր, իսկ գուցե նաև հազարավոր մարդիկ: Բեսելիան հայտարարել է, որ նկարահանումներն արվել էին Միխայիլ Սահակաշվիլիի օրոք, այսինքն, մինչև 2012-ի իշխանափոխությունը, որպես վարկաբեկիչ նյութ այն ժամանակվա ընդդիմադիրների դեմ:

 Ուշագրավ
Այցը տեղի կունենա ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով
Նշվում է, որ խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ
«Նրա կյանքը միշտ տոկունության խորհրդանիշ կլինի մեզ համար»,-ասել է պրոֆեսոր Դեմիրճյանը
Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, The HALO Trust ծրագիրն անհամար թվով կյանքեր է փրկել