97-ամյա արքայազն Ֆիլիպը վթարից հետո հանձնել է վարորդական իրավունքը![]() 11 փետրվարի 2019 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II ամուսինը, 97-ամյա արքայազն Ֆիլիպը վթարից հետո հանձնել է վարորդական իրավունքը: Այդ մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը, հայտնում է Meduza-ն: Արքայազնի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել 2019-ի հունվարին: Հունվարի 17-ին արքայազն Ֆիլիպի մեքենան բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, որի 2 ուղևոր կանայք թեթև վնասվածքներ են ստացել: Պատահարից երկու օր անց արքայազնը վարել է մեքենան առանց ամրակապի: Ոստիկանությունը զգուշացրել է նրան նման վարքի անթույլատրելիության մասին: Արքայազն Ֆիլիպը 97 տարեկան է, սակայն, Մեծ Բրիտանիայում ավտոմեքենա վարելու տարիքային սահմանափակում չկա: 70-ն անց մարդիկ յուրաքանչյուր 3 տարին մեկ պետք է հաստատեն իրենց վարորդական իրավունքը: 2017-ին արքայազն Ֆիլիպը հրաժարվել է հանրային միջոցառումներին մասնակցելուց: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |