Պենտագոնի ղեկավարն Աֆղանստանում է չհայտարարված այցով![]() 11 փետրվարի 2019 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը մեկնել է Աֆղանստան չհայտարարված այցով: Փետրվարի 11-ին նա ժամանել է Քաբուլ: Շանահանը մտադիր է հանդիպել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ, ինչպես նաև այնտեղ գտնվող ԱՄՆ զինծառայողների: Պենտագոնի ղեկավարի այցը անցնում է ԱՄՆ ներկայացուցիչների և Թալիբան շարժման խաղաղ բանակցությունների շեմին: Ընդ որում թալիբները դեռ հրաժարվում են ուղիղ բանակցություններից Աֆղանստանի կառավարության հետ՝ համարելով այն «ԱՄՆ աջակիցներ»: Բացի այդ, նրանք չեն ցանկանում, որ պաշտոնական Քաբուլի ներկայացուցիչները ներկա լինեն ԱՄՆ հետ հանդիպմանը, գրում է Deutsche Welle-ն: Քաբուլն իր հերթին մտադիր է շարունակել Թալիբանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու փորձերը: Սակայն, Աֆղանստանի կառավարությունում մտահոգություն ունեն, որ ԱՄՆ-ն կարող է ավելի շուտ դուրս բերել զորքերը երկրից, քան առաջընթաց կգրանցվի թալիբների հետ բանակցություններում: 2018-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դուրս բերել ԱՄՆ զորքերն Աֆղանստանից, որտեղ այժմ մոտ 14,000 ամերիկացի զինվորական կա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |