// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայաստանը կարող է կրկին անցնել ամառային ժամանակի

Հայաստանը կարող է կրկին անցնել ամառային ժամանակի

PanARMENIAN.Net - Հայաստանում կարող է կրկին անցում կատարվել ամառային ժամանակի: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ԱԺ առաջիկա օրակարգին և քննարկվելիք հարցերին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Նախաձեռնությունը կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել»,-ասվում է գրառման մեջ:

2012-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում առաջարկվող ուղղումների փաթեթրը, որի համաձայն Հայաստանն այլևս չի անցել ամառային ժամանակի: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ողջ տարվա ընթացքում եղել է մեկ ժամային գոտում՝ GMT+4:

 Ուշագրավ
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և վարում է այդ պատմական իրողության կատաղի մերժողականության քաղաքական կուրս
Երթը կանցնի «Ամբողջական և արդար հատուցում» կարգախոսով:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է մատակարարել 18 ինքնաթիռ
Զեկույցը կազմելիս, հեղինակները դիտարկել են խոսքի ազատության ոլորտի օրենսդրությունն ու զարգացումը թավշյա հեղափոխությունից հետո