ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագիրը. նա նշել է, որ գործադիրում խոշոր կրճատումներ չեն լինի, կկրկճատվեն միայն կրկնվող հաստիքները:
«Մենք ամեն ինչ կանենք, որ կառավարության կազմում օպտիմալացումների արդյունքում խոշոր կրճատումներ տեղի չունենան: Յուրաքանչյուր պետական պաշտոնյա, նախարարության աշխատող այս գործընթացում ստանալու է հնարավորություն՝ ապացուցելու, որ ինքը անում է աշխատանք, ունի բավարար որակավորում այդ աշխատանքն իրականացնելու համար։ Հետևաբար առաջին փուլում ուղղակի նախարարությունները ավտոմատ կմիանան իրար, իհարկե, կլինեն կրկնվող հաստիքների կրճատումներ, բայց, ընդհանուր առմամբ, խոշոր կրճատումներ չեն լինի», - ասել է Փաշինյանը։
Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին օրենքում կատարվող փոփոխություններով՝ նախարարությունների թիվը 17-ից կրճատվել է 12-ի:
Ընթերցեք նաև՝ «Փաշինյանն ազդարարել է տնտեսական հեղափոխության մեկնարկը»: