ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը հարցում է անցկացրել համացանցում՝ կազմելու համար ԱՊՀ և մերձավոր արտերկրի ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշը: Տոնական և հանգստյան օրերին ռուսաստանցի զբոսաշրջիկների ռոմանտիկ ուղևորությունների համար նախընտրելի քաղաքների 8-նյակում է ընդգրկվել նաև Երևանը:
Ռոմանտիկ զբոսաշրջությունը ենթադրում է ինքնուրույն կամ զույգերով այցելություններ հանգստյան օրերին: Ըստ գործակալության, ռոմանտիկ զբոսաշրջությունը ԱՊՀ երկրներում կազմում է տարեկան մոտ 1 մլն ուղևորություն:
Երևանի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 5 տոկոսը:
Թբիլիսիի, որպես մերձավոր արտերկրի քաղաքի, օգտին քվեարկել է 33 տոկոսը, Աստանայի, Բաքվի ու Մինսկի օգտին՝ 14 տոկոսը, Քիշնևի օգտին՝ 10 տոկոսը:
ԱՊՀ ամենառոմանտիկ քաղաքների ցանկում են ընդգրկվել նաև ղազախական Ալմաթին ու ղրղզական Բիշքեկը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանն ամենապահանջված քաղաքն է ռուս զբոսաշրջիկների շրջանում սիրահարների՝ սուրբ Վալենտինի օրը նշելու համար: Երևանին հաջորդում են Բանգկոկը, Թբիլիսին, Բարսելոնան և Ստամբուլը: