Ալիևը՝ ԼՂ խնդրի մասին. «Ով ուժեղ է, նա էլ իրավացի է»![]() 13 փետրվարի 2019 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ալիևը հավելել է նաև, որ այժմ աշխարհում իշխող է դառնում ուժի գործոնը՝ «ով ուժեղ է, նա էլ իրավացի է»: «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է և հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր հողերի գրավման հետ»,-ասել է Ալիևը Real TV-ին տված հարցազրույցում: «Ադրբեջանն այսօր առավելություն ունի ինչպես բանակցային սեղանի մոտ, այնպես էլ մարտի դաշտում»,-ասել է նա: Ալիևը հավելել է, որ ՀՀ նոր իշխանությունները սկզբնական փուլում հանդես էին գալիս «հակասական հայտարարություններով», այդ թվում, ասում էին, որ Ադրբեջանը պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ: «Սակայն հայկական կողմի այդ դիրքորոշումը հավանություն չստացավ ոչ Ադրբեջանից, ոչ էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից: Այսօր բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և ՀՀ ԱԳՆ ղեկավարների միջև, բանակցությունների մի քանի փուլ է տեղի ունեցել»,-ասել է նա, հայտնում է Interfax.az-ը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ եթե Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, «բնականաբար ՀՀ-ի արձագանքը պետք է լինի համարժեք»: Նա ընդգծել է, որ Ադրբեջանում ավելի հակված են հարցը լուծել ռազմական ճանապարհով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |