Փաշինյան. Գազի գինը չի բարձրանա, «Գազպրոմ Արմենիայի» առաջ օպտիմալացման հարց է դրվել![]() 13 փետրվարի 2019 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինելու: Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչպես է փոխհատուցվելու գազի գնի բարձրացումը այն դեպքում, երբ դեռ ՌԴ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ սուբսիդավորում բյուջեից չի լինելու, վարչապետն ասել է, որ «Գազպրոմ Արմենիայի» առաջ դրվել է օպտիմալացման հարց: «Պետությունը գազ չի գնում, գազը Ռուսաստանից գնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իսկ պետությունը գործ ունի Հայաստանի սպառողների հետ և մենք ասել ենք, որ 2019 թվականի ընթացքում գազի գինը չի բարձրանալու: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը: Այդ քննարկումները պետք է իրականացնենք ու պաշտպանենք Հայաստանի շահերը: Մենք այս պահին խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու այդ համակարգի օպտիմալացման ու կառավարման արդյունավետության բարձրացման: Այդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք», - ասել է Փաշինյանը: Ավելի վաղ «Գազպրոմն» իր դուստր ձեռնարկություն «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար $15-ով բարձրացրել է գազի սակագինը՝ հասցնելով $160-ի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |