Վարչապետ. Մտադիր չենք Սիրիայում ռազմական գործողություններին ներգրավվել![]() 13 փետրվարի 2019 - 18:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին Սիրիա ուղարկած հումանիտար առաքելության մասին, ասել է, որ այնտեղ ռազմական գործողություններին ներգրավվելու ծրագրեր չկան: Պատգամավորը մեջբերել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, ըստ որի` եթե անհրաժեշտություն լինի, ՀՀ-ն կմասնակցի նաև ռազմական գործողությունների Սիրիայում: «Ի՞նչ հնարավոր անհրաժեշտությունների առաջացման դեպքում կարող է մենք Սիրիայում ներգրավվենք ռազմականան գործողություններին, ի՞նչ ռիսկեր են հաշվարկվել, արդյո՞ք մենք մեր ներկայությամբ չենք թիրախավորել հենց հայ համայնքը Սիրիայում և Հայաստանը և ե՞րբ ենք նախատեսում դուրս գալ այնտեղից»,-հարցրել է Արման Բաբաջանյանը: Նիկոլ Փաշինյանը նշել է , որ Սիրիա ՀՀ-ն ուղարկել է հումանիտար առաքելություն: «Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պատասխանին, ապա պետք է պարզել, թե ինչ հարց է հնչել, և ինչ հարցի համատեքստում է նա հայտարարություններ արել, մենք նման պլաններ չունենք», - ասել է վարչապետը: Ավելի վաղ Սիրիա է ժամանել 100 հոգանոց հայկական հումանիտար խումբը, որի մեջ կան ռազմական բժիշկներ, սակրավորներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |